ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի ֊ Sputnik. Որոնվում է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Խաչատուր Քոքոբելյանի հետ, վերջինս, սակայն, չցանկացավ մեկնաբանել իրավիճակը։
Նշենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26–ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Այժմ իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։