Իրանում ջրհեղեղ է. կան զոհեր և վիրավորներ

Ջրհեղեղ Իրանում. Արխիվային լուսանկար
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց մասնակցում են 80 փրկարարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Առնվազն 5 մարդ է մահացել, ևս 9-ը տուժել են Իրանի Թեհրան նահանգի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ ևս 14 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց մասնակցում են 80 փրկարարներ։
Իրանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է այս գիշեր Իմամզադե Դավուդ լեռնային շրջանում, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից հյուսիս: