ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիայում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին կանչել են երկրի գլխավոր շտաբ՝ սիրիական Իդլիբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում է Cumhuriyet-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իդլիբում թուրքական բանակի դիտակետն ավելի վաղ ականանետերից ու հրետանուց գնդակոծության էր ենթարկվել: Հարձակման հետևանքով մեկ զինվոր զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Անկարան մեղադրել է սիրիացի զինվորականներին և կանչել ռուս կցորդին։
Թուրքիայի գլխավոր շտաբից դիվանագետին ասել են, որ «սիրիական ռեժիմի հարձակումները կպատժվեն ամենախիստ ձևով», և եթե հարձակումը կրկնվի, թուրքական կողմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։
Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբը երկրի միակ շրջանն է, որի զգալի մասը դեռ մնում է ավազակախմբերի ձեռքում։ 2017 թվականին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի գոտի, որտեղ տեղավորվել են այն ծայրահեղականները, որոնք հրաժարվել են զենքերը վայր դնել Դամասկոսի արվարձանում՝ Արևելյան Գուտայում և երկրի հարավային շրջաններում։ Այդ կազմավորումներից շատերը փաստացի վերահսկվում են Թուրքիայի կողմից։