ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետն այցելել է մարտական հենակետեր

Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ասրյանը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:
Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկների հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։
Մարտական սպան` քաղաքական պաշտոնում. ի՞նչ է հայտնի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր ղեկավարի մասին