ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանը կհաստատի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը։ Համաձայնագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստում։
«Համաձայնագրի նպատակն է բարձրացնել նշված խախտումների դեմ պայքարի ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերի արդյունավետությունը: Համապատասխանաբար, Միության երկրների մաքսային մարմինները կփոխանակեն ժամանող քաղաքացիների և բեռների մաքսային հայտարարագրերի տվյալները»,- նշված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիրը ստորագրել է 2021 թվականի հուլիսի 20-ին: