Եղվարդում 48-ամյա կինը կողոպտել է հարևանին ու այրել տունը. տեսանյութ

Հրդեհը հաջողվել էր արագ մարել, սակայն տանտիրոջը հրկիզման պատճառով հասցվել է ևս 400 հազար դրամի վնաս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հուլիսի 24-ի կեսօրին ոստիկանության Նաիրիի բաժնում տարածքային փրկարարական ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի մի տաներրորդ հարկից ծուխ է բարձրանում: Մեկնած փրկարարներին բնակիչը հայտնել էր, թե հրդեհն առաջացել է հեռախոսի լիցքավորիչից: Սակայն Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները երկու օր անց ստացան տեղեկություն, որ լիցքավորիչը հրդեհի հետ ոչ մի կապ չունի:
Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանում. 1 կին ու 1 տղամարդ հիվանդանոց են տեղափոխվել
Հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 10-ին, տուժողների 48-ամյա հարևանուհին, օգտվելով տանտերերի բացակայությունից, բանալիով բացել է հարևանի դուռը և հեռուստացույցի վրայից գողացել դրամապահոցը. թղթե և մետաղյա դրամներով այնտեղ եղել էր 60 հազար դրամ: Այնուհետև կից դաշտամիջյան հատվածում կոտրել է դրամապահոցը, վերցրել գումարն ու վերադարձել: Մոտ երկու ժամ անց, փորձելով թաքցնել գողության հետքերը, կրկին մտել է հարևանի տուն ու փորձել հրկիզել այն: Հրդեհը հաջողվել էր արագ մարել, սակայն տանտիրոջը հրկիզման պատճառով հասցվել է ևս 400 հազար դրամի վնաս:
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների տեղեկություններվ՝ 48-ամյա կինը հարևանի տանն օրեր առաջ սուրճ էր խմել, այդ ընթացքում էլ բանալիների խրձից աննկատ վերցրել էր մուտքի դռան բանալին։ 48-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է։