ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի երկրպագուները բողոք են հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության դեմ։ Տեղեկությունը հայտնում է As-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է հեռանալ անգլիական ակումբից այն բանից հետո, երբ թիմը նախորդ մրցաշրջանում չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: ԶԼՄ-ներում ենթադրություններ են հայտնվել, որ 37-ամյա պորտուգալացին կարող է շարունակել կարիերան «Ատլետիկոյում» կամ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»:
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնի «Նումանսիա» ակումբի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ (4:0) չորեքշաբթի «Ատլետիկոյի» երկրպագուները տրիբունաներում մեծ պաստառ են կախել՝ «CR7 not welcome» («ԿՐ7-ն ոչ բարի գալուստ) գրությամբ:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել իտալական «Յուվենտուսից» 2021 թվականի ամռանը: Պորտուգալացին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող: Նա չորս անգամ «Ռեալի» հետ, որն «Ատլետիկոյի» սկզբունքային մրցակիցն է, նվաճել է ակումբային գլխավոր մրցանակը մադրիդյան դերբիում։