ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձի համար բերված հեռուստացույցի մեջ բջջային հեռախոս են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հուլիսի 26-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ՔԿՀ–ի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Գ․-ի անունով բերված հեռուստացույցը։
Զննության արդյունքում հեռուստացույցում հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս իր բաժանորդային քարտով։
Հեռուստացույցում հայտնաբերված բջջային հեռախոսը