ԱՄՆ-ն Ռուսաստանի մեջ Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պես կիբեռսպառնալիք է տեսնում

Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի համար բարձր կիբեռառաջնահերթություններ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Անն Նոյբերգերն ասել է, որ Ռուսաստանը Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի նման թվային սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան մեզ համար բարձր կիբեռառաջնահերթություններ են»,- ասել է Նոյբերգերը New American Security միջոցառման ժամանակ:

Նա նշել է, որ թվարկված երկրները տարբեր պատճառներով են հայտնվել առաջնահերթությունների այդ ցանկում։