Ադրբեջանում գիտության և կրթության նախարարություն է ստեղծվել

Իլհամ Ալիև. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք գիտական հաստատություններ և կազմակերպություններ անցնում են Գիտության և կրթության նախարարության ենթակայության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրի կրթության նախարարությունը վերանվանել է և դարձել գիտության և կրթության նախարարություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր հրապարակած հրամանագրի համաձայն` նոր նախարարությանը կից հետևյալ գործակալություններն են ստեղծվում` գիտության և բարձրագույն կրթության պետական գործակալություն և նախադպրոցական և հանրակրթական հարցերով պետական գործակալություն։
Բացի այդ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք գիտական հաստատություններ և կազմակերպություններ անցնում են Գիտության և կրթության նախարարության ենթակայության տակ։
Հրամանագրի համաձայն` գույքի հետ մեկտեղ մշակույթի նախարարությանն է փոխանցվում Ադրբեջանի ԳԱԱ–ի Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը, Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության ազգային թանգարանը և Հուսեյն Ջավիդի տուն–թանգարանը։