Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Զինծառայողներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայկական կողմը տուժածներ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Թաղավարդի և Կարմիր Շուկայի ուղղությամբ
Ըստ գերատեսչության` հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Ադրբեջանի ԶՈւ-ն մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախում