Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումները տեխնածին աղետի կհանգեցնեն. ՌԴ ԱԳՆ

Զինծառայող
Դիվանագետի խոսքով` ուկրաինական ԶՈւ-ն մոլագարի համառությամբ է գնդակոծում Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ուկրաինան Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումներով գիտակցաբար զանգվածային տեխնածին աղետ է հրահրում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Հուլիսի 18-ին ուկրաինական զորքերի անօդաչուների հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցներից 11-ը վիրավորվել են։ Հուլիսի 20-ին ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են կայանի տարածքը, հրդեհ է բռնկվել վարչական շենքում, ռեակտորային մասը չի տուժել:

«Ուկրաինայի ԶՈւ-ն մոլագարի համառությամբ է գնդակոծում Եվրոպայի խոշորագույն ԱԷԿ-ը՝ չմտահոգվելով դրա պահպանության մասին, խախտելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի որոշումներն ու բանաձևը։ Երևում է` Կիևում որևէ մեկին չի հուզում միջուկային օբյեկտների գնդակոծման պրակտիկան։ Ակնհայտ է, որ ուկրաինական կողմը գիտակցաբար է այնպես անում, որ զանգվածային տեխնածին աղետ լինի»,- ասել է Նեչաևը։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով ու հզորությամբ։
ԱԷԿ-ը մարտ ամսից գտնվում է ՌԴ զինվորականների հսկողության տակ։ ՌԴ-ն Կիևին նախազգուշացրել Է զերծ մնալ այդ կառույցի նկատմամբ սադրանքներից։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը զսպվածության կոչ է արել Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարից խուսափելու համար