Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԳԱ նախագահին քննադատել է Ծիծեռնակաբերդ այցելելու համար

Աբդուլա Շահիդը Ցեղասպանության թանգարանում
Աբդուլա Շահիդն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Twitter–ի իր էջում գրառում արել ու հետո ջնջել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար։
Անկարան հայտարարել է, որ Հայաստանն օգտագործել է Շահիդի այցը «միակողմանի պահանջների» շրջանակում։
«Ակնկալվում էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը զբաղեցնող պարոն Շահիդը կգործի արդար և անաչառ, ավելի զգույշ և պատասխանատու կլինի այս հարցում»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Վահագն Խաչատուրյանը Աբդուլա Շահիդի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Գերատեսչությունը շեշտել է, որ ՄԱԿ-ի լիազոր մարմինների անունից հանդես եկող անձինք պետք է կատարեն իրենց պարտականությունները ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերին և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին, մասնավորապես՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիային համապատասխան։
Անկարան հերթական անգամ հայտարարել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» փորձերի» մասին։
Հիշեցնենք, որ Շահիդը Twitter-ից ջնջել էր Հայոց ցեղասպանության մասին գրառումը, սակայն համացանցում մնացել են գրառման «հետքերը»։