ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աբդուլա Շահիդը հարգանքի շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Շահիդը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հիշեցնենք, որ երեկ Շահիդը հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հուշամատյանում Աբդուլա Շահիդը գրել է, որ ցնցված է թանգարան այցելությունից և շատ շնորհակալ է ջերմ ընդունելության համար։
Հուշամատյանում Աբդուլա Շահիդը գրառումը