Կապիկի ծաղիկն ախտորոշելու համար ՌԴ-ն Հայաստանին, Ղազախստանին, Թուրքմենստանին թեստեր է տվել

Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
«Ռոսպոտրեբնադզորը» նաև հատուկ սեմինարներ է կազմակերպել բարեկամ երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին թեստային համակարգեր է տրամադրել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար։ Տեղեկությունը հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
««Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները բարեկամ երկրների գործընկերների համար նաև կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին»,– նշված է հաղորդագրությունում։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխարգելեն կապիկի ծաղիկի ներթափանցումը ՀՀ