Ջո Բայդենի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է եղել

Բժշկի խոսքով` ԱՄՆ առաջնորդը բուժման հնգօրյա կուրսն ավարտել է, հիվանդության ախտանիշները գրեթե ամբողջությամբ անհետացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուսն ախտորոշող երկու թեստերի արդյունքն էլ եղել է բացասական։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը։
Բժիշկ Քևին Օ'Քոնորի որոշմամբ ԱՄՆ նախագահն այլևս ինքնամեկուսացված չէ, բայց կշարունակի պաշտպանիչ դիմակ դնել ուրիշների ներկայությամբ՝ նրանց վիրուսից պաշտպանելու համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսով է վարակվել
Օ'Քոնորը նաև հայտնել է, որ Բայդենն ավարտել է Paxlovid դեղամիջոցով բուժման հնգօրյա կուրսը, հիվանդության ախտանիշները գրեթե ամբողջությամբ անհետացել են։
Նա հավելել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հավանականությունը՝ նախագահն ավելի հաճախ կթեստավորվի։
Սպիտակ տանը հայտնել են, թե Բայդենը երբ կվերադառնա բնականոն աշխատանքի