Իրանը 2022-ի մարտից մինչև հուլիս գազի արտահանումից շուրջ 4 մլրդ դոլար է ստացել

Իրանցի նախարարը հաշվետվություն է ներկայացրել երկրից կապույտ վառելիքի արտահանման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իրանն այս տարվա մարտից մինչև ապրիլ գազի արտահանումից մոտ 4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։ Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«1401 թվականի բյուջեում (ըստ ոչ իրականական տարեգրության` 2022 թ․-ի մարտի 21-ից մինչև 2023 թ․-ի մարտի 21-ը) նախատեսված է բնական գազի արտահանումից շուրջ 4 մլրդ դոլարի ստացում, և այս տարվա առաջին 4 ամսում մենք կատարել ենք այդ ոլորտում բոլոր առաջադրանքները»,- նշել է Օուջին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմը» և National Iranian Oil Company-ն (NIOC) կուսումնասիրեն Իրանի հանքավայրերի մշակման, հեղուկացված բնական գազի հետ կապված նախագծերի իրականացման և մայրուղային գազատարների կառուցման շուրջ համագործակցության հնարավորությունները:
Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները