Հայտնի է` ով կլինի ՄԱԿ-ի ժամանակավոր ներկայացուցիչը Ստամբուլի համակարգող կենտրոնում

Համակարգող կենտրոն
ՄԱԿ–ի ներկայացուցիչն աջակցում է պայմանավորվածությունների իրագործման ջանքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ը Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնում ժամանակավոր ներկայացուցիչ է նշանակել Ֆրեդերիկ Ջեյ Քենին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Նա ասել է, որ Քենին գլխավորում է ՄԱԿ-ի ջանքերը «երկրի վրա»:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
Ուկրաինայից հացահատիկի արտահանման միջանցքի բուֆերային գոտու չափը դեռ որոշված չէ. ՄԱԿ