Գրեթե ողջ Ֆրանսիայում երաշտի ֆոնին ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել. նախարար

Ցայտաղբյուր. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայում, ինչպես և մի շարք այլ եվրոպական երկրներում, վերջին շրջանում անոմալ շոգ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում, հուլիսին գրանցված ռեկորդային երաշտի պատճառով, ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին RTL հեռուստաընկերության եթերում հայտնել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆենոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կառավարության գործողությունների արտակարգ պլանով Ֆրանսիայի 89 վարչական շրջանում ջրի օգտագործման տարբեր սահմանափակումներ են մտցվել (101 վարչական շրջանից, ներառյալ անդրծովյանը-խմբ.): Որոշ հատվածներում դրանք (սահմանափակումները) ամբողջական են, որոշ տեղերում էլ մասնակի՝ կախված ջրային հոսքի հզորությունից և ստորերկրյա ջրերի մակարդակից։ Այս պահին մենք սուր անհրաժեշտություն ունենք վերահսկելու ջրի այն ծավալը, որն ունենք»,– ասել է Ֆենոն։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է վերահսկել գյուղատնտեսության, հատկապես հացահատիկային մշակաբույսերի, անասնապահության համար հնարավոր վնասը։
Ֆրանսիայում, ինչպես և մի շարք այլ եվրոպական երկրներում, վերջին ժամանակներս անոմալ շոգ եղանակ է նկատվում։ Օրեր առաջ Փարիզում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 41 աստիճանի։ Ժիրոնդա վարչական շրջանում շոգի պատճառով երկու խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը ոչնչացրել է ավելի քան 20 հազար հա անտառածածկ տարածք։