Ֆիլիպիններում գրանցված 7-բալանոց երկրաշարժի հետևանքները` լուսանկարներով

Ֆիլիպինների հյուսիսում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է 4, վնասվածքներ ստացել մի քանի տասնյակ մարդ։
Sputnik
7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների տարածքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC).
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 27-ին UTC-ի ժամանակով ժամը` 0.43-ին (4.43 Երևանի ժամանակով)։ Էպիկենտրոնը գտնվել է Սան Ռամոն բնակավայրից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, 40 կմ խորության վրա։
Ներկա պահին հայտնում են 4 մահացածի և ավելի քան 60 տուժածների մասին։
1 / 9

Երկրաշարժի հետևանքով ժայռի վրայից քարեր են պոկվել և ընկել ճանապարհին, մեքենայի վրա։

5 / 9

Բաուկոյում ճանապարհներ և տեխնիկա է վնասվել։

8 / 9

Աբրա նահանգում երկրաշարժից վնասվել է քարե վանքը։