Ցուցարարներն Իրաքի խորհրդարանի շենք են ներխուժել. ԶԼՄ

Իրաք
Իրաքի վարչապետը ցուցարարներին հորդորել է անհապաղ լքել խորհրդարանի շենքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ցուցարարները ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Shafaq» գործակալությանը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ցուցարարները կարողացել են ներթափանցել Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «Կանաչ գոտի»:
Այսօր Իրաքի մայրաքաղաքում երկրի վարչապետի պաշտոնում Մուհամմադ Աս Սուդանի թեկնածության առաջադրման դեմ բողոքի ցույց է սկսվել։
Իրաքի գործող վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին ցուցարարներին հորդորել է անհապաղ լքել խորհրդարանի շենքը:
Հատուկ պահպանվող «Կանաչ գոտում» տեղակայված են կառավարական հիմնարկներն ու դեսպանատները, ինչպես նաև միջազգային օդանավակայանը, որին կից ռազմական օդանավակայանն է:
Իրաքի հյուսիսում գրոհել են թուրքական ռազմակայանի վրա