COVID-ի ավարտի մասին ԱՀԿ - ն կարող է հայտարարել մի քանի ամսից. փորձագետ

Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը. Արխիվային լուսանկար
Այսօր աշխարհում COVID-19-ի նոր ալիք կա, բայց դա վտանգավոր չէ և համավարակի «պոչն» է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի քանի ամսից կարող է հայտարարել COVID համավարակի ավարտի մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը:
«Համավարակը շարունակվում է և դեռ երկար կշարունակվի, չնայած ես չեմ բացառում, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող է հայտարարել համավարակի ավարտի մասին, բայց ոչ շուտ։ Կարծում եմ`դա դեռ մի քանի ամիս կտևի», - ասել է Ալտշտեյնը:
Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-իմունոլոգ, հատուկ վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժիմչուգովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ այսօր Ռուսաստանում և աշխարհումCOVID-19-ի նոր ալիք կա, բայց այն վտանգավոր չէ, այն համաճարակի «պոչն» է: