ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին զրուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պետքարտուղարը նշել է, որ ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների թեման։
«Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին կզրուցեմ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ»,- ասել է Բլինկենը։
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել Ռուսաստանին, որը կարող է հանգեցնել ամերիկացիներ Բրիթնի Գրայների և Փոլ Ուիլանի ազատ արձակմանը, բայց մանրամասներ չի հայտնել։
«Ես չեմ կարող և չեմ մանրամասնի, թե ինչ ենք մենք առաջարկել ռուսներին»,- ասել է նա։
CNN-ը պնդում է, որ Սպիտակ տունն առաջարկում է Գրեյների և Ուիլանի դիմաց ազատ արձակել ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտին։