Ասուլիս` նվիրված Հասմիկ Պապյանի և Ռուբեն Ղազարյանի առաջիկա համերգին

Հուլիսի 29-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը:
Sputnik
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 30 տարվա ընդմիջումից հետո կղեկավարի գերմանահայ Ռուբեն Ղազարյանը:
Գերմանիայում իր աշխատանքի, Երևանում Հասմիկ Պապյանի հետ համատեղ համերգ անցկացնելու գաղափարի և համերգային ծրագրի մասին Ռուբեն Ղազարյանը կպատմի հուլիսի 28-ին` ժամը 15:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:
Նշենք, որ 26 տարեկանում Ռուբեն Ղազարյանը նշանակվել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 16 տարի շարունակ նա ղեկավարել է Եվրոպայում ամենահայտնի կամերային նվագախմբերից մեկը՝ Württemberg Chamber Orchestra Heilbronn-ը։ Այսօր Ռուբեն Ղազարյանը Theatre Altenburg Gera-ի գեղարվեստական ղեկավարն է։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։