Թուրքիան կարծում է, որ ՌԴ-ն կկատարի համաձայնագրի պայմանները. Էրդողանի ներկայացուցիչ

Թուրքիայի նախագահի ներկայացուցչի խոսքով` պետք է քրտնաջան աշխատել, քայլ առ քայլ առաջ գնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 26 – Sputnik. Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը կկատարի ստամբուլյան համաձայնագրի պայմանները։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN International-ին տված հարցազրույցում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Իրականացման փուլում դժվար կլինի, քրտնաջան աշխատանք է պետք... Չնայած էմբարգոյի կամ պատժամիջոցների բացակայությանը` ռուսական ցորենը որոշ պատճառներով չէր կարող արտահանվել, և այդ համաձայնագիրը համապատասխանում է նաև Ռուսաստանի շահերին»,- ասել է նա։

Հացահատիկի համաձայնագրով Թուրքիան փորձում է «մեծ տորթից» մի փոքր պատառ պոկել․ թուրքագետ
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագիր ստորագրվեց արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ աջակցման վերաբերյալ։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։