ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Քննչական գործողություններ են իրականացվել, այլ մանրամասներ չեմ կարող ասել»,– նշեց Թադևոսյանը։
Դիմակավորված աշխատակիցները շենքից դուրս են բերել համակարգիչներ։
Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ճանապարհներին տեղադրված տեսախիցների և արագաչափերի միջոցով արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին կայացած հերթական նիստում կառավարությունը որոշեց, որ ՀՀ ոստիկանությունում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, որը կփոխարինի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ին։