Ռուբինյանը Շահիդին է ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների` ԼՂ այցելելու կարևորությունը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը
Ռուբինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը` հավելելով, որ Ռուբինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ռուբինյանը կարևոր է համարել ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելությունը ԼՂ` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր:
ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը: