ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՌԴ մարտական ավիացիան հատուկ գործողության ընթացքում մեկ օրում խոցել է ուկրաինական կառավարման կետերը, պահեստներն ու սպառազինություն, այդ թվում՝ ամերիկյան արտադրության։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Շարունակվում են Ուկրաինայի տարածքում օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածները ռազմական օբյեկտներին։ Մեկ օրում խոցվել է կառավարման 8 կետ, այդ թվում՝ 14-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանում, 28-րդ մեքենայացված ու 79-րդ դեսանտա-գրոհային բրիգադը, ինչպես նաև Նիկոլաևսկի մարզում 61-րդ հետևակային բրիգադը», - նշվածէ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ մարտավարական ավիացիան ավելի քան 70 ազգայնականի ու զինամթերքի պահեստ է ոչնչացրել ԴԺՀ-ում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել են 260 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 1 613 անօդաչու թռչող սարք, 358 զենիթային հրթիռային համալիր, 4 162 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 763 մարտական մեքենա, 3 201 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 4 481 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», - նշված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 153-րդ օրը։