Քութաիսիում կայացած միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները 12 մեդալով են վերադարձել

Հայ մարզիկները Վրաստանում կայացած մրցաշարի ժամանակ 5 ոսկե մեդալ են նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից, տեղեկանում ենք բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Այսպես, Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 13 մարզիկներից 12–ը հայրենիք են վերադարձել մեդալներով, որոնցից 5-ը ոսկյա է։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովհակիմյանը:
12 հայ բռնցքամարտիկներ Վրաստանում կպայքարեն մեդալների համար
Բացի այդ, արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյնաը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը։ Իսկ ահա 71 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյաը դարձել է բրոնզե մեդալակիր: