ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Դեն Բիլզերյանի լուսանկարը հարսնացուի հետ բուռն քննարկումների առարկա է դարձել համացանցում։
Լուսանկարում Բիլզերյանը տոնական կոստյումով և փողկապով թևանցուկ է արել բաց կանաչ զգեստով մի կնոջ, ում ձեռքին սպիտակ ծաղիկներ են։ Աշխարհագրական տեղորոշումը ցույց է տալիս, որ գործողությունները տեղի են ունեցել ֆրանսիական Ռիվիերայում։ «Ես վերջապես դա արեցի», – լուսանկարին կից գրել է Դենը։
Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել` ոմանք շնորհավորել են «նորապսակներին», ոմանք էլ չեն հավատացել, որ «պոկերի արքան» ամուսնացել է։
Արևմտյան ԶԼՄ–ները գրում են, որ Բիլզերյանը, գուցե ինչ–որ մեկի հարսանիքին է ներկա գտնվել, միևնույն ժամանակ բաց չի թողել առիթը կատակելու իր 32,9 մլն բաժանորդների հետ։
«Նրա զույգը երկար բաց կանաչ զգեստով է, ինչը բնորոշ է հարսնաքրոջը։ Իհարկե, ամբողջությամբ սպիտակ կրելու ավանդույթը հնացել է, այնուամենայնիվ այն դեռ գոյություն ունի», – նշում է Manofmanyպարբերականը։
Economictimes–ն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 41-ամյա գործարարը սոցցանցերում իր «հարսնացուին» չի նշել։ «Երբ լուսանկարը տարածում գտավ համացանցում, օգտատերերի մոտ հարց առաջացավ, իսկ ո՞վ է «պոկերի արքայի» ընտրյալը»։ Շատերը գրառումը PR քայլ են անվանում»։
Գործարարը որևէ պարզաբանող հայտարարություն իր առեղծվածային լուսանկարի վերաբերյալ դեռ չի արել։