ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Կանադայի Լենգլի նահանգում տղամարդը կրակ է բացել անօթևանների վրա։ Տեղեկությունը հայտնում է CBC հեռուստաալիքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 25-ին։
Կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ն էլ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը չեզոքացրել է հարձակվողին։
Տուժածներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը ոտքի վնասվածք է ստացել։
«Առայժմ մենք չգիտենք հարձակման դրդապատճառը, - ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում։