Իսրայելը հայտարարել է Իրանին հարված հասցնելու հնարավորության մասին՝ նրան զսպելու համար

Բենի Հանց. Արխիվային լուսանկար
Իսրայելի իշխանությունները կրկին սպառնացել են Թեհրանին վճռական գործողությունների դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին` զսպելու համար նրա միջուկային ծրագրերի զարգացումը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը։
«Իրանն ամբողջ աշխարհի, այլ ոչ միայն Իսրայելի պետության մասնավոր խնդիրն է։ Մենք կարող ենք հարված հասցնել ատոմը զսպելու համար», – իսրայելական 13 ալիքին տված հարցազրույցում ասել է Հանցը։
Ավելի վաղ` հուլիսին, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ազատ աշխարհի» երկրները պատրաստ են ուժ կիրառել Թեհրանի դեմ, որպեսզի կանգնեցնեն նրա միջուկային ծրագիրը։
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ միայն ցանկանում է խաղաղ օգտագործել ատոմային էներգետիկան։