Իրանի նավթագազային եկամուտները զգալի աճել են. տվյալներ

ԻԻՀ–ի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը տվյալներ է ներկայացրել նավթագազային հատվածում երկրի եկամուտների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի Sputnik. Նավթից և գազի կոնդենսատից Իրանի եկամուտները վերջին չորս ամսվա ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 580%-ով։ Այս մասին IRNA–ի փոխանցմամբ` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ–ի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Հանդուզին։
«Նավթի արտահանման ավելացման և արժույթի վերահաշվարկի գործակցի պատճառով իրանական տարվա (Նոր տարին Իրանում մեկնարկում է մարտի 21-ից) առաջին չորս ամիսներին նավթի և գազի կոնդենսատի վաճառքից երկրի եկամուտների 580% աճի ականատես դարձանք», – նշել է Հանդուզին։
Ավելի վաղ Իրանի նավթի նախարարությունում հայտնել էին, որ նախորդ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում նավթաքիմիական արդյունաբերությունից ստացված եկամուտները 1.5 մլրդ դոլար են կազմել, իսկ այդ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հասել 2.450 մլրդ դոլարի։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային հատվածի հետ կապված 13 ընկերությունների դեմ