Ինչ տեսք ունի Դոնեցկի նավթաբազան Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծությունից հետո․ տեսանյութ

Դոնեցկի նավթաբազայում հրդեհը տեղայնացվել է, կրակի տարածումը` կանխվել, սակայն մարման աշխատանքները շարունակվում են:
Sputnik
Դոնեցկի Բուդոնովսկի շրջանի նավթաբազայում հրդեհ է բռնկվել ուկրաինական զինված ուժերի գնդակոծության հետևանքով:
Ավելի վաղ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել էր, որ շրջանը գնդակոծվել է 155 միլիմետր տրամաչափի զինամթերքի կիրառմամբ:
Ըստ «Զվեզդա» հեռուստաալիքի` փրկարարները ջուր են լցնում այրվող խառնուրդով տարաների վրա, որպեսզի կանխեն կրկնակի բռնկումը: Մեծ կորուստներից հաջողվել է խուսափել, քանի որ հատուկ ծառայությունները հասցրել են տեղափոխել վտանգավոր հեղուկով տարաների մեծ մասը:
Այս պահին հրդեհը մեկուսացվել է:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 153-րդ օրը։