Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՀՀ ՊՆ–ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարության շենքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը։