Էրդողանն օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Թուրքիայի նախագահը հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ օգոստոսի 5-ին Սոչի քաղաքում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ թուրքական Sabah թերթի՝ հանդիպմանը կքննարկվեն հացահատիկի արտահանման համար ստեղծվող միջանցքի, Ուկրաինայում ռազմական գործողության վերաբերյալ հարցեր և երկկողմ հարաբերությունները։
Նշենք, որ ավելի ուշ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ երկկողմ հանդիպում են ունեցել հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ հետո կայացել էր Իրանի նախագահի հետ եռակողմ հանդիպում։ Իրանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել էին սիրիական կարգավորման, Ղարաբաղի և երկկողմ օրակարգի հարցեր։
ՌԱԴԻՈ
Թեհրանից հնչող հայտարարությունը քայլ էր, որին Երևանը պիտի պատասխանի. իրանագետ