ԵՄ երկրները համաձայնեցրել են գազի սպառման նվազեցման ծրագիրը. ԶԼՄ

Գազաբաշխիչ կայան
Եվրամիության երկրները փորձում են թուլացնել ռուսական գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադարեցման ազդեցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Եվրամիության երկրները համաձայնեցրել են գազի սպառման նվազեցման ծրագիրը, որպեսզի ապագայում ռուսական գազի մատակարարումների «դադարեցման» վնասը քիչ լինի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով DPA գործակալությանը։
«ԵՄ անդամ երկրները համաձայնեցրել են համակարգում գազի սպառման նվազեցման արտակարգ ծրագիրը՝ փորձելով թուլացնել ռուսական գազի մատակարարումների հնարավոր լիակատար դադարեցման ազդեցությունը», - նշված է գործակալության հաղորդագրությունում։
ԵՄ-ում հավանություն են տվել ռուսական ոսկու և ոսկերչական իրերի գնման արգելքին
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր հաջորդ ութ ամիսների ընթացքում 15 տոկոսով նվազեցնել բնական գազի պահանջարկը, իսկ անհրաժեշտության դեպքում հարկադրաբար նվազեցնել սպառումը: Հուլիսի 26-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ խորհուրդը, որտեղ կքննարկվի ռուսական գազից, նավթից ու ածխից կախվածության նվազեցման հարցը: Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում` Հունգարիան, Պորտուգալիան, Իսպանիան և Հունաստանը, արդեն դեմ են արտահայտվել Բրյուսելի առաջարկին:
Եվրոպայում գազի գները բարձրացել են 10 տոկոսով