Դորամայի աստղ Սյաո Չժանը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը

Չինացի դերասան և երգիչ Սյաո Չժանը. Արխիվային լուսանկար
Աշխարհի ամենագեղեցիկ տիտղոսին հավակնում էին նաև կինոյի և սպորտի այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են Հենրի Կավիլը, Թոմ Հոլանդը, Թիմոթի Շալամեն, Ջասթին Բիբերը, Կրիշտիանու Ռոնալդուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Nubia առցանց ամսագիրը 5 ամսվա ընթացքում հարցում է իրականացրել` պարզելու, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Պարբերականի կայքում նշվում է, որ հաղթող է ճանաչվել չինացի դերասան և երգիչ Սյաո Չժանը։
Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 11 մլն մարդ, այն ընդգրկել է 189 երկրի բնակիչների։ Չժանի համար քվեարկել է հարցվողների ավելի քան 2.2 մլն–ը։ Նրան հաջորդում է հարավկորեացի կատարող, երգերի հեղինակ և դերասան Կիմ Թհեհենը։ Եռյակը եզրափակում է չինացի դերասան, պարող և հեռուստահաղորդավար Վան Իբոն։
Թեկնածուների թվում են եղել նաև դերասաններ Հենրի Քավիլը, Թոմ Հոլանդը և Տիմոտի Շալամեն, երգիչ Ջասթին Բիբերը, ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս երիտասարդ և տաղանդավոր դորամայի (արևելյան հեռուստասերիալներին տրված անվանում) դերասանին համաշխարհային ճանաչում են բերել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Սիրո երդումը», «Մարտական մայրցամաքը» և «Հաղթաթղթային զորքերը»: Միայն 2022 թվականին նա հասցրել է նկարահանվել 13 դորամայում: Բացի այդ, Չինաստանում Սյաո Չժանը հայտնի է որպես երգիչ։