ԱրՄԻ-2022 «Ռազմական ռալի» մրցույթն առաջին անգամ կանցկացվի երկու երկրների տարածքում

ԱրՄԻ
Անցյալ տարի մրցույթն անցկացվել է Տիվայում։ Դրան յոթ թիմ է մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այս տարի առաջին անգամ Բանակային միջազգային խաղերի «Ռազմական ռալի» մրցույթը կանցկացվի երկու երկրների՝ Ռուսաստանի ու Մոնղոլիայի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Մրցումների ընթացքում 4x4 ու 6x6 բանաձևերով «ԿամԱԶ» և «Ուրալ» մակնիշի մեքենաների զինվորական վարորդները պետք է հաղթահարեն ավելի քան 1000 կիլոմետր տեղանք, ինչպես նաև Կալաշնիկովի գնդացիրից ստուգողական հրաձգության վարժությունը կատարեն «Տիգր» զրահամեքենայից ու թիրախներ խոցեն ԱԿ-74-ից՝ 100 մետր հեռավորության վրա:
Անցյալ տարի մրցույթն անցկացվել է Տիվայում։ Դրան մասնակցել են յոթ թիմեր՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Սերբիայից, Բելառուսից, Իսրայելից ու Մոնղոլիայից: Մրցումների արդյունքում ընդհանուր թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է ՌԴ պաշտպանության նախարարության թիմը:
ԱրՄԻ-2022-ը կանցկացվի օգոստոսի 13-27-ը 12 պետությունների տարածքում: