Արմեն Աբրահամյանը Ռուսաստան կգործուղվի

Մոսկվա
Արմեն Աբրահամյանը գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հաշվետվություն ներկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը կգործուղվի ՌԴ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նշվում է, որ հուլիսի 27-28-ը Աբրահամյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերով համակարգող խորհրդակցությանը:
Աբրահամյանը վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։
ՀԱՊԿ խորհուրդը ՀՀ-ի ներկայացուցչի նախագահությամբ քննարկել է ճգնաժամին արձագանքելու հարցը