ԱՊՀ երկրների բանկերի քարտերի ձևակերպման հետ կապված խարդախությունը թափ է հավաքում

Բանկային քարտ
Խաբեբաների նպատակը մեկն է` ստանալ հաճախորդների անձնական տվյալները, վճարային քարտերի տվյալները, հաստատման կոդերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո ի հայտ եկած խարդախության սխեման սկսել է թափ հավաքել։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել են տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները։
«Օտկրիտիե» բանկում ասել են, որ խարդախությունը հիմնված է ԱՊՀ երկրների բանկային քարտերը ձևակերպելու առաջարկի վրա։
«Ամառային արձակուրդների շրջանում, երբ առանձին քաղաքացիներ պատրաստվում են արտասահման մեկնել, այս տեսակ խարդախությանը թափ է հավաքում», - ասել է բանկի տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Անատոլի Բրագինը:
Նրա խոսքով՝ խաբեբաների նպատակը մեկն է` ստանալ հաճախորդների անձնական տվյալները, վճարային քարտերի տվյալները, հաստատման կոդերը և բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվի հասանելիություն ունենալու համար:
«Խաբեբաներն իրենց հանցավոր սխեմաները շատ արագ հարմարեցնում են արդի օրակարգին, այդ թվում՝ «խաղարկում» են տարադրամի փոխանակման, գումարն արտասահման դուրս բերելու, ԱՊՀ բանկերում հաշիվներ ձևակերպելու քարտերը: Digital Risk Protection Group-IB-ի մասնագետները նշում են, որ ԱՊՀ երկրների բանկերի քարտերի ձևակերպման համար օգնության ծառայություն է գործարկվել», - ավելացրել է Group-IB-ի առաջատար վերլուծաբան Եվգենի Եգորովը:
Խաղադրույքային կայքերի կեղծ էջերով գումարներ շորթած երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել
Նրա խոսքով՝ նման առաջարկներ կարելի է գտնել որոնողական համակարգերի, մեսենջերների, սոցիալական ցանցերի ու ստվերային ֆորումների միջոցով:
Եգորովը պարզաբանել է, որ իսկապես կան բանկեր, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են քարտ ձևակերպել, բայց նրանք, ովքեր ուզում են նման միջնորդ ընկերության ծառայությունից օգտվել, պետք է զգոն լինեն, ստուգեն նրանց հուսալիությունը, կարծիքներ կարդան այդ ընկերությունների մասին, քանի որ ֆինանսական ֆիշինգի բախվելու մեծ հավանականություն կա։
Օտարերկրյա բանկում վճարային միջոցի ձևակերպման համար հաճախորդը փոխանցում է գաղտնի տեղեկություն, այդ թվում՝ քարտի տվյալները, փաստաթղթերի պատճենները, լիազորագիր և ծառայության դիմաց կանխավճար է տալիս:
Եգորովն ամփոփել է, որ այդ տվյալները երրորդ անձանց տրամադրելը լուրջ ռիսկեր է պարունակում հաճախորդի համար, ու չկա երաշխիք, որ բանկային քարտը կձևակերպվի, իսկ գաղտնի տեղեկությունը չի հայտնվի խարդախների ձեռքերում։
ՀՀ–ում առուվաճառքի առցանց հարթակների միջոցով ավելի քան 18 միլիոն դրամ են հափշտակել