Ժամկետային զինծառայողը Երևան է տեղափոխվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Այրվածքաբանության ազգային կենտրոն
Զինծառայողին Երևան են տեղափոխել ռեանիմոբիլով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում ժամկետային զինծառայող է այրվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով պայմանավորված` զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում:
Այժմ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Վերք չի, բացակայող վերջույթ է». զինհաշմանդամների բողոքն ու պատկան մարմինների արձագանքը