Վերելակների փոխարինման ծրագիր Երևանում. քաղաքապետարանում հայտնել են 2023 թվականի ծրագրերը

Քաղաքային իշխանությունները նախատեսում են 2023 թվականին մայրաքաղաքում ևս 500 վերելակ փոխարինել նորերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հուլիսի 25-ի դրությամբ Երևանում վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվում է միանգամից 163 հասցեներում։ Այս մասին հայտնի դարձավ քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Երևանյան վերելակների արժեքը. Մարությանի փոխած վերելակները հարցեր են առաջացրել
Ընդ որում` 24 վերելակի վերաբերյալ ԱԻՆ-ն արդեն նախնական եզրակացությունը տվել է փոխարինման կամ վերանորոգման համար, ևս 20 հասցեներում ընդունման-հանձնման գործընթաց է տեղի ունենում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր խորհրդական Կամո Արեյանին հանձնարարել է քաղաքի մյուս հատվածներում փոխարինման ենթակա վերելակների գույքագրում իրականացնել։

«Նախատեսում ենք 2023 թվականի վերելակների փոխարինման ծրագրի շրջանակներում բոլոր մրցույթներն ավարտել, որպեսզի արդեն հաջորդ տարվանից սկսեն աշխատել»,- ասել է Սարգսյանը։

Նախնական տվյալներով` հաջորդ տարի կփոխարինվի 500 վերելակ, ևս 200-ի հարցը կախված է ֆինանսավորման ծավալից։
Երևանում նոր վերելակներ կտեղադրեն պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց համար
Վերելակների փոխարինման ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Երևանում ընդհանուր առմամբ 4600 վերելակ կա, որոնցից փոխարինման ենթակա է 3500-ը։ Յուրաքանչյուրի փոխարինումը 10 մլն դրամ արժե։