Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կնոջը տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Սինձո Աբեն կնոջ հետ
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կնոջը` Ակիեին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել Տոկիոյում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությունը:
Ավտոմեքենան, որում եղել է Ակիե Աբեն, նվազեցրել է արագությունը, իսկ ոստիկանության պահպանության մեքենան վարորդի անուշադրության պատճառով բախվել է հետևից:
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, այդ թվում՝ Ակիե Աբեն։
Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներ
Հիշեցնենք` Սինձո Աբեի վրա հարձակվեցին հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց արձակեց քաղաքական գործչի թիկունքին: Աբեին տեղափոխեցին Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացավ։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից