Սյունիքում այրվածք ստացած զինծառայողը վագոն–տնակում բռնկված հրդեհն է փորձել մարել. ՊՆ

Զինծառայող. Արխիվային լուսանկար
Բժիշկները զինծառայող Պալյան Պողոսյանի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն–տնակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նա վագոն–տնակում դրված վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելիս է ստացել վնասվածքները»,– նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Պողոսյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածք է ստացել հուլիսի 17-ին ու Սիսիանի կայազորային հոսպիտալ է ընդունվել, այնուհետև ռեանիմոբիլով նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։