ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է մեկնում։ Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի մամուլի ծառայությունը։
Նշվում է միայն, որ Փաշինյանը Հայաստանում է անցկացնելու իր արձակուրդը։ Իսկ թե քանի օրով է նա մեկնում, նշված չէ։
Կառավարության աշխատակազմից նույնպես Sputnik Արմենիային մանրամասներ չտրամադրեցին։