Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Մոտ 7.5 կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհը միմյանց է կապում Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը։
Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի որոշ հատվածներ անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով շրջանցիկ ճանապարհ է կառուցվում։
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է