Կալիֆոռնիայի Մարիպոսա օկրուգում հուլիսի 22-ից հրդեհներ են մոլեգնում, հուլիսի 23-ին արդեն արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Անտառային հրդեհները սկսվել են ուժեղ շոգի պատճառով։ Յոսեմիթյան ազգային պարկի մոտ գտնվող տարածքում այրվել է մի անտառ, որտեղ աշխարհի ամենամեծ և ամենահին սեկվոյաներն են աճում։ Հուլիսի սկզբում այս հատվածում կրկին հրդեհներ էին բռնկվել, սակայն ծառերը հաջողվել էր փրկել։
Անտառային հրդեհի հետևանքով այրվել է 6314 հա տարածք, ավերվել է 10 շինություն, վտանգի տակ է ևս 3271 շենք, իշխանությունների տվյալներով ներկայում տարհանվել է գրեթե 6000 մարդ։