ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Իրաքի Բաշիկա շրջանում՝ Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող թուրքական ռազմաբազայի մերձակայքում, հրթիռ է ընկել, հայտնում է
«Կրասնայա Վեսնան»՝ հղում անելով Shafaq News-ին:
«Կրասնայա Վեսնան»՝ հղում անելով Shafaq News-ին:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ «Կատյուշա» հրթիռն արձակվել է Զելիկան ճամբարի ուղղությամբ, որտեղ տեղակայված են թուրքական զորքերը՝ Նինվե մայրաքաղաքից ոչ հեռու:
Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ավելի վաղ հրթիռակոծվել էր Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում տեղակայված թուրքական Զելիկան ռազմակայանը, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ Իրաքի անվտանգության մարմիններում իր աղբյուրին վկայակոչելով: