ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն ամուսնացել է։ Տեղեկությունը նա հայտնել է իր ինստագրամյան էջում և լուսանկար հրապարակել։
Կադրում Դենը և հարսնացուն իրար թևանցուկ քայլում են։ Հարսնացուի ձեռքին ծաղիկներ կան, իսկ Դենը շքեղ կոստյումով է։
«Ես վերջապես դա արեցի»,–լուսանկարին կից գրել է Դենը։
Դեն Բիլզերյանի հրապարակած լուսանկարը
© Photo : Instagram / danbilzerian
Նրա հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Շատերը համարում են, որ Դենը կատակում է։
««Ի՞նչ, չեմ հավատում»,«Ֆեյք լուր է », «Մի՞թե դա նրան պետք էր»,«Շնորհավոր»»,–գրել են նրանք։
Բիլզերյանը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հետևորդների «անհանգստությունը»։
Նշենք, որ «Պոկերի արքան» վերջին անգամ Հայաստան է եկել այս տարվա հուլիսի 6–ին։ Նա այցելել է Երևանի կենտրոնում գտնվող իր բրենդային խանութ, որտեղ հանդիպել է երկրպագուներին և ներկայացրել իր «Դրվածք» գիրքը:
Հիշեցնենք, որ Բիլզերյանը 2018 թվականին այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։ Նա մեկնել էր Արցախ ու Սևանում ճաշել ՀՀ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարյանի հետ։ Ամերիկահայ միլիոնատերը չէր մոռացել նաև իր գեղեցկուհիների մասին, թեև ամբողջ «հարեմին» հետը չէր բերել, այլ եկել էր միայն սևահեր Սայլեն Մեդեյրոսի հետ։